ՊԵԿ-ի, կադաստրի և քաղաքաշինության կոմիտեների ղեկավարները վերանշանակվել են

Հայաստանի կառավարությունը զբաղեցրած պաշտոններում վերանշանակել է երեք պետական կոմիտեների ղեկավարներին։ Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության նիստում՝ ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Մասնավորապես Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Եղիազար Վարդանյանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Սուրեն Թովմասյանը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոններում։

Որոշումների նախագծերը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հակոբյանը ՊԵԿ-ը ղեկավարում է 2024 թվականի նոյեմբերից, Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեն՝ 2024-ի մարտից, իսկ Թովմասյանը կադաստրի կոմիտեն՝ 2019-ի դեկտեմբերից։

Leave a Comment