Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ․ Նեյմարը զորակցել է հորը կորցրած Մեսսիին

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն աջակցություն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ նրա հոր՝ Խորխեի կորստի առիթով։«Բարսելոնա» և «ՊՍԺ» ակումբներում Մեսսիի նախկին թիմակիցը սոցցանցերում զորակցել է արգենտինացուն ու նրա…

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն աջակցություն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ նրա հոր՝ Խորխեի կորստի առիթով։

«Բարսելոնա» և «ՊՍԺ» ակումբներում Մեսսիի նախկին թիմակիցը սոցցանցերում զորակցել է արգենտինացուն ու նրա մերձավորներին այս ծանր պահին։

«Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ։ Ամուր գրկում եմ», — նշել է Նեյմարը արգենտինացի մարզիկի հրապարակման մեկնաբանությունների բաժնում։

Հիշեցնենք, որ այսօր Մեսսին իր սոցիալական էջերում ընդարձակ ու հուզիչ հրապարակում էր նվիրել հորը, ում մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։

Ավելի վաղ աշխարհի չեմպիոնին իր աջակցությունն էր հայտնել նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ ուժ և տոկունություն մաղթելով Մեսսիի ընտանիքին այս բարդ շրջանում։

Leave a Comment