Բացահայտվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը․ ՆԳՆ



Oգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։



Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։


Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։


Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment