Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:
Մայիսին Երևանում կայացած հանդիպման ընթացքում, ըստ ԶԼՄ-ների, Ուկրաինայի նախագահ և ՀՀ վարչապետը քննարկել էին պաշտպանության ոլորտում փոխգործակցության հեռանկարները։ Զելենսկին Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին:
