Հայտարարելով, թե ԱԺ-ում քննարկելու շատ բան կա՝ արհեստական բանականության կենտրոնից՝ աշխատուժի խնդիր՝ Լուլուն ԱԺ-ն հռչակել է՝ Կառավարության հետ բանավեճի վայր ու հավելել. «…իսկ եթե մենք այդ ամենը թողնենք մի կողմ և անընդհատ էդ պատմական հայրենիք, Հայաստանի Հանրապետություն, չգիտեմ, ազգամիջյան խնդիրներ, թե… եթե մենք մեր ժամանակը վատնենք նման անպտուղ թեմաների վրա, ապա ի՞նչ կլինի էս դեպքում, այն բոլոր պլանների հետ, որ ունենք»:
Իրականում ամենաէական հարցը հենց այն է, ինչից Լուլուն ձանձրանում է. եթե Հայաստանը հրաժարվում է իր պատմականությունից, ապա ոչ միայն կորցնում է իր ազգային դեմքն ու դառնում եսիմ ինչ, այլև կորցնում է իր լեգիտիմությունը. պատմական Հայաստանի բեքգրունդն է, որ այսքան ժամանակ անսասան էր պահել Հայաստանի Հանրապետոթյունը՝ երկիր, որ կարողացել էր անկախություն ձեռք բերելուց հետո որոշակիոներն վերականգնել պատմական արդարությունը: Հենց դրա հետ է լուլուների խնդիրը, նրանք չեն ուզում, որ Արցախը համարվի պատմական արդարության վերականգնման լեգիտիմ պտուղ, չեն ուզում Հայաստանի Հանրապետութունը շաղկապել պատմական անցյալին ու իրավուքններին, քանի որ հայոց պատմությունն ուղակի ատում են Նիկոլին գահին պահող թուրքերը՝ շատ լավ հասկանալով ասենք ժամանակակից Թուրքիայի ներկայիս սահմանների լեգիտիմության հետ կապված պրոբլեմներն ու Հայկական հարցից բխող վտանգները:
Լուլուն չի հասկանում, որ հետպատերազմյան և աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանների, ինքնիշխանության և ազգային նպատակների շուրջ համազգային կոնսենսուսի ձևավորումը կամ դրա շուրջ գաղափարական բախում-քննարկումները ոչ թե անպտուղ զրույց են, այլ կենսական անհրաժեշտություն. դա է, որ ձևավորում է մեր կարմիր գծերը՝ նախանշելով ազգային նատակներն ու դրանց հասնելու ճանապարհները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: