Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի Աղրը նահանգի նահանգապետ Օնդեր Բոզքուրթը հանդիպել է Իրանի Մակու քաղաքի սահմանային շրջանի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ուժեղացումը, անօրինական միգրացիայի կանխումը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը և մաքսային ընթացակարգերին առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև երկու երկրների սահմանային անվտնգությանը և համագործակցության բարելավման հարցերը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment