«Բարսելոնան» բարելավված առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»

«Բարսելոնան» բարելավված առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»

«Բարսելոնան» Մանչեսթեր Սիթիին մոտ 60 միլիոն եվրոյի (51 միլիոն ֆունտ) բարելավված առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրդիի տրանսֆերի համար, քանի որ կատալոնական ակումբի նախնական 45 միլիոն եվրոյի առաջարկը մերժվել էր: Բրիտանական The Guardian-ը գրում է, որ քանի որ կիսապաշտպանը նախապատվություն է տվել «Բարսելոնային», թվում է, նրա հեռանալը անխուսափելի է դառնում։

Մանչեսթերյան ակումբն արդեն դիտարկում է Չելսիի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին որպես հնարավոր փոխարինող, թեև լոնդոնյան ակումբը պահանջում է շուրջ 120 միլիոն ֆունտ: Միևնույն ժամանակ, Սիթին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել Էլիոտ Անդերսոնին և մոտ է Այյուբ Բուադիի տրանսֆերին, ինչպես նաև պայմանագիր է ստորագրել դարպասապահ Խերոնիմո Ռուլիի հետ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment