«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան

«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան

«Չեմ կարող հստակ ժամկետ նշել ԹՐԻՓՓ նախագծի շինարարության հետ կապված, բայց կարող եմ ասել, որ աշխատանքն առաջ է գնում ամբողջ թափով, ԱՄՆ-ի կողմից կան նշանակված համապատասխան պաշտոնյաներ, մեր կողմից էլ կլինեն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ «Ալիևն ասել է, որ հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի այս տարի»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ականը նշեց․ «Ես ձեզ մի բան ասեմ էլի՝ Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ։ Ալիևն է ասել, թե Պողոսն է, Պետրոսն է․ եթե շինարարությունը հասնում է Հայաստանի սահմանին, պիտի շարունակվի, չէ՞, դա Ալիևը չի ասում, դա տրամաբանությունն է ասում։ Ինչքան շուտ կատարվի՝ այնքան լավ, անկախ Ալիևի ասել-չասելուց»։

«Ալիևը ասել է, Ալիևը չի ասել․․․ կարո՞ղ ենք մի պահ մոռանալ»․ Արման Եղոյան

Leave a Comment