Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Իրավապահները շարունակում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մոր որոնման աշխատանքները:•Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովի նախագահի…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Իրավապահները շարունակում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մոր որոնման աշխատանքները:
•Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկումը՝ քաղաքական թեժ բանավեճերի ֆոնին:
•ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ օրենքի սահմանափակման պատճառով չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով:
•Ռուսաստանի նախագահը քննադատել է Ճապոնիային Մոսկվայի նկատմամբ չհիմնավորված պատժամիջոցներ կիրառելու համար:
•Ավելի քան 40 երկիր կոչ է արել բալիստիկ հրթիռների արձակումից առաջ պարտադիր ծանուցել միջազգային համայնքին:
•ԱՄՆ զինվորականները Օմանի ծոցում հարվածել են նախազգուշացումները անտեսած և դեպի Իրան շարժվող նավին:
•Ինդոնեզական Բալի կղզու մոտակայքում հրդեհվել է 130 ուղևոր տեղափոխող լաստանավ. ընթանում է տարհանում: