Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Միչիգան նահանգի Ռոուզվիլ քաղաքում հարսանեկան երեկույթն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով և կրակոցներով։ Դեպքի հետևանքով հինգ մարդ է տուժել, հայտնում է Past.amը՝ հղում անելով CBS News-ին։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Athena Hall-ի ավտոկայանատեղիում։ Ոստիկանության տվյալներով՝ հարսանիքի հյուրերի միջև վիճաբանություն է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է զանգվածային բախման։ Դրանից հետո առնվազն երկու մարդ զենք է հանել, և կրակոցներ են արձակվել։

Իրավապահների խոսքով՝ երեք մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, սակայն վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացրել։

Մեկ այլ տղամարդ տուժել է, երբ դեպքի վայրից հեռացող մեքենան հարվածել է նրան։ Նրա մոտ, նախնական տվյալներով, կոնքի կոտրվածք է արձանագրվել։ Եվս մեկ անձ հիվանդանոց է տեղափոխվել ձեռքի խորը կտրվածքով, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է նա ստացել այդ վնասվածքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշել են, որ իրավիճակը շատ արագ քաոսային է դարձել, իսկ հյուրերը սկսել են հեռանալ տարածքից։

Իրավապահները շարունակում են պարզել միջադեպի պատճառներն ու հանգամանքները։ Ոստիկանության տվյալներով՝ տուժածներն ու ականատեսները մինչ այժմ լիարժեք չեն համագործակցում քննության հետ, ինչն ավելի է դժվարացնում դեպքի ամբողջական պատկերը վերականգնելը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment