Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջտաբա Խամենեին շարունակում է վերակառուցել երկրի ռազմական և ազգային անվտանգության ղեկավարությունը՝ նշանակելով վեց բարձրաստիճան զինվորականների:
Մասնավորապես՝ Ալի Աբդոլլահին փոխարինել է Աբդոլռահիմ Մուսավիին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում:
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (SNSC) քարտուղար է նշանակվել Իրանի անվտանգության հաստատության առանցքային դեմքերից մեկը՝ Մոհսեն Ռեզաին, ով նաև հանդես կգա որպես Խամենեիի ներկայացուցիչ այս կառույցում:
ԻՀՊԿ-ի վետերան և նախկին պաշտպանության ու ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին էլ պաշտոնապես նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար: Նա արդեն իսկ կատարում էր այդ պարտականությունները Մոհամմադ Փաքփուրի սպանությունից հետո։
Այս նշանակումները վկայում են նոր գերագույն առաջնորդի կողմից իշխանության ամրապնդման և առանցքային կառույցներում փորձառու անվտանգային գործիչների ներգրավման մասին, ինչը կարող է նպաստել բանակի և ԻՀՊԿ-ի միջև համակարգման սերտացմանը:
