
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ առաջարկներ է փոխանցել ամերիկացի բանակցողներին։
«Մենք մեր առաջարկները փոխանցել ենք ամերիկյան կողմին։ Իսկ Միացյալ Նահանգները կարող է օգնել ամրապնդել մեր պաշտպանությունը՝ առաջին հերթին հակաօդային պաշտպանության ոլորտում, և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի այն փոխի իր ծրագրերը՝ պատրաստվի պատերազմի ավարտին, այլ ոչ թե դրա շարունակությանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը կօգտագործի սեպտեմբերյան ընտրությունները՝ մարտական անձնակազմը համալրելու նպատակով նոր զորահավաք հայտարարելու համար։
«Նրանք աշնանը պատրաստվում են զորահավաքի՝ խորհրդարանական ընտրությունների բեմականացումից անմիջապես հետո։ Այնուհետև, այսպես կոչված, ընտրություններից հետո, նա [Պուտինը] ծրագրում է մինչև տարեվերջ լրացուցիչ զորահավաք իրականացնել՝ մի քանի հարյուր հազար ռուսների ներգրավելով, իսկ հաջորդ տարի՝ ևս այդքան»,- հայտարարել է Զելենսկին։