Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

TRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է։ Այս թեման քննարկվել է նաև օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի ընթացքում, հայտնել է Ալիևը:

«Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Ալիևը և Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել միմյանց հետ և առանձին-առանձին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկել էին TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment