«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննվի Հայրենական մեծ պատերազմի մասնակից 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանը, հայտնում է «Առավոտ»-ը։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ղումաշյանի գործով դատական նիստը։ Այսօր նախատեսված էր գործով վկա Աբգարյանի հարցաքննությունը, սակայն վերջինիս առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը չի կայացել։
Որոշվել է հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով հաջորդ դատական նիստին։
