Շուշանիկին մեծ ապագա է սպասվում



Գերմանիայում գործող «Ռոբերտ Բոշ» քոլեջը վերջերս ավարտած Շուշանիկին՝ Նիկոլի միջնեկ աղջկան, որը վերջին շրջանում հաճախ է «Tik-Tok»-ում «համարձակ» Մարիամիկի հետ նկարվում, տեսախցիկը ֆիքսել է Արդարադատության նախարարությունում. Գալյան Սրբուկի էջում հրապարակվել են կադրեր, որոնցում Շուշանը պատկերված է Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծմանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելիս: Ինչպես հետո պարզվել է, Շուշանիկը «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցել և կարճաժամկետ պրակտիկա է անցել:
 
Արդյոք շուտով հայ հանրությունն ականատես  կդառնա՞ Նիկոլի՝ դրսի ուսումնական հաստատություններն ավարտած կադրերին Հայաստան բերելու ու պետական կառավարման համակարգում ներգրավելու մասին հայտարարության հերթական գործնական դրսևորմանը: Եթե պրակտիկան Արդարադատության նախարարութունում է անցկացնում Շուշանիկը, ուրեմն տրամաբանական է, որ այնտեղ էլ կարող է ընդունվել գործի ու փայլուն կարիերա անել՝ նկատի ունենալով ազդեցիկ հոր գոծոնը: Նիկոլը օգտակարը կարող է համատեղել հաճելիի հետ. մի կողմից՝ պետական կառավարման համակարգը կթարմացնի Արևմուտքին մոտ կանգնած կադրերով, մյուս կողմից՝ կլուծի աղջկա աշխատանքի հարցը: Չէ, այնպես չէ, որ առանց աշխատանքի Շուշանիկը կսովի, բայց դե պրեստիժի հարց է. բա Աննայի էրէխեքից գոնե մեկը պետական կառավարման համակարգում չաշխատի՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment