
Լիբանանի պատգամավորների պալատը (միապալատ խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հաստատել է մահապատիժը վերացնելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Arab News-ը։
Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել Լիբանանի խորհրդարանի 128 անդամների մեծամասնությունը՝ բացառությամբ «Հեզբոլլահի» խորհրդարանական խմբակցության։ Քվեարկությանը ներկա Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը մահապատժի վերացումը երկրի համար անվանել է «պատմական քայլ»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այսպիսով Լիբանանը դարձել է արաբական աշխարհում առաջին պետությունը, որը մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն միջոց, փոխարինել է հարկադիր աշխատանքով ցմահ ազատազրկմամբ։