Դավոյան Արփոն հերթական անգամ ուրախացրել է ադրբեջանցիներին



ԱԺ-ում ելույթ ունեցող «Թլոշ Արփոն» հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարությամբ՝ ասելով. «2020  թվականից վեց տարի է անցել, սակայն մեր  գործընկերները շարունակում են դեգերել  նախահեղափոխական Հայաստանում՝  հաղթանակած թալանի գեներալների փառքի  անկյուններում և ոչ մի ձևով չեն  կարողանում ընկալել կամ ընդունել, որ ամեն  ինչ փոխվում է, բանակն էլ է փոխվում, զարգանում է»:
 
Դավոյան Արփոն հերթական անգամ ուրախացրել է ադրբեջանցիներին. գեներալիտետին թիրախավորելով ու արժեզրկելով՝ հարվածել է հայկական բանակի ինստիտուցիոնալ հիշողությանն ու արժեզրկել այն հաղթանակները, որոնք գեներալներն են կերտել: Արփոն փաստացի փորձել է ապալեգիտիմացնել երբեմնի հաղթանակները՝ անուղղակիորեն ապալեգիտիմանցելով Արցախը, որը նախահեղափոխական Հայաստանի գեներալների ամենամեծ ձեռքբերումն էր, փառքն ու պսակը:
 
ՔՊ-ականը փորձել է նաև ակնարկել, թե իրենց ժամանակների գեներալները թալանչիներ չեն է՛լ. վատը նախկինների ժամանկների բանակն էր, իսկ Պապիկյան Սուրիկի զինված ուժերում չկան թալանչիներ, հետևաբար՝ լեգիտիմ է այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլը, երբ Արցախը որպես բեռ է հռչակում ու փնովում Արցախյան շարժումը:
 
Արփոները երբեք չեն դադարելու ստորացնել Հայաստանն ու հայ ժողովրդին, պախարակել նրա սրբություններն ու ձեռքբերումները, քանի որ դա է այն գինը, որ վճարում են ու անվերջ վճարելու են՝ պետությունից աշխատավարձ ու պարգևևովճար ստանալու ու սեփական անձը մեծարված համարելու. ազգություն չունեցող փնթիներ են, որոնց թուրքերը վարձել են՝ հայերին Կովկասից մաքրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment