
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի, նրա փեսա Արգամ Աբրահամյանի վերաբերյալ ՔԿ հաղորդագրության մասին՝ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է. «Մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել, այլև փորձում եք բարոյապես ոչնչացնել»: Նա խոսել է նաև ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի այսօրվա արձագանքի մասին՝ ՔԿ հաղորդագրության վերաբերյալ. «Եթե ասում եք՝ դա գուցե ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիր է, դուք ընդամենը մի բան ունեք՝ ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին ու առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից»: