Ռուսաստանցի զինվորականները օգոստոսի 11-ի գիշերը հարվածներ են հասցրել Զապորոժիեին և Կիևին։
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 19-ը` վիրավորվել: Նրա խոսքով՝ վնասվել է բազմաբնակարան չորս և մի քանի ոչ բնակելի շենք։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիևում հրթիռներից մեկն ընկել է մանկական հիվանդանոցի մոտ։ Այդ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մեկ այլ հարվածի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել պահեստային տարածքներից մեկում։ Դրա հետևանքով՝ տուժել է 1 մարդ։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Կիևում և Զապորոժիեում հարձակման թիրախ են դարձել ռազմական ձեռնարկությունները և տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնները։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter