ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։Սիբիհան շնորհավորել է…
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Սիբիհան շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր։
Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։