Շարունակելով Էդգար Ղազարյանին փաստացի բուլինգի ենթարկելու անհեռանակրային պրակտիկան՝ ՔՊ-ական Չախոյան Տարոնը տնտեսող է ձևացել՝ հայտարարելով, թե հայ զինվորի մահը ցանկացողի վրա 5 տարում պետութունը մոտ 250000 դոլար փող է ծախսելու: Նա սա ասել է՝ արձագանքելով այն ընդդիմադիր տեսակետին, որ կարելի էր և քիչ թվով ԱԺ հանձնաժողովներ ստեղծել ու հարյուր հազարավոր դոլարներ խնայել:
Հարց է առաջանում՝ իսկ պետությունն իրավունք ունի՞ աշխատավարձ տալու այն պետական չինովնիկին, որը հայտարարում է, թե պատերազմ կարող էր և չլինել, բայց արդյունքը լինելու էր նույնը, կամ ի՞նչ իրավունքով է Նիկոլը տարեկան 18 մլն ստանում այն դեպքում, երբ գրավոր տեսքով անձամբ է մի քանի անգամ խոստովանել, որ դիտմամբ է Արցախը զոհել՝ միաժամանակ վստահեցնելով, որ սիրում է բոլորին և այլն: Կամ ի՞նչ իրավունքով են ՔՊ-ական խմբակցության պատգամավորները 5 տարվա ընթացքում ստանալու 17 մլն դոլարից ավել աշխատավարձ, եթե անձնական պատասխանատվություն են վերցրել սեփական շեֆի կողմից վարվող կործանարար քաղաքակնության համար: Սրանք հարցեր են, որոնց հետ Տարոնը ստիպված է լինելու առերեսվել ու տալ համոզիչ պատասխաններ, եթե ցանկանում է «ֆուֆլու» չհռչակվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: