Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում. Քոբանիում մտցվել է պարետային ժամ

Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում. Քոբանիում մտցվել է պարետային ժամ

Սիրիայի հյուսիս-արևելյան մի շարք շրջաններում՝ Հասաքայում, Ղամիշլիում և Քոբանիում, սրվել են լարվածությունն ու բախումները ներքին անվտանգության ուժերի և ցուցարարների միջև։

Ըստ պետական «ՍԱՆԱ» գործակալության՝ Կոբանիում երիտասարդների խմբի հարձակման հետևանքով բողոքի ակցիաներ են սկսվել, իսկ Հասաքայում ցուցարարները գրոհել են անվտանգության ուժերի շտաբը և իջեցրել Սիրիայի դրոշը։

Անվտանգության ուժերի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով վիրավորվել է 19 աշխատակից, ձերբակալվել է 7 կասկածյալ։ Իրավիճակը վերահսկելու և կարգուկանոնը պահպանելու նպատակով իրավապահները խստացրել են վերահսկողությունը և ուժեղացրել ներկայությունը տարածաշրջանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment