Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրան մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 28 դրվագով։ Քննության վարկածով՝ 2016-2019 թվականներին նա համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ կազմել է աճուրդներ անցկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ապօրինի օտարվել է Քասախ համայնքին պատկանող 28 հողամաս։ Այս վարույթով Մկրտչյանին և ևս 5 անձի ձերբակալել էին օգոստոսի 10-ին։ Մկրտչյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։
