Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը բարձր ճշգրտության ցամաքային տեղակայման սպառազինությամբ խմբակային հարված է հասցվել Կիևի և Զապորոժիեի օբյեկտներին։ Գերատեսչության պնդմամբ՝ խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն ու տրանսպորտա-լոգիստիկական կենտրոնները։ Հարվածների են ենթարկվել նաև Նիկոլաևն ու Պավլոգրադը։
Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի երկու պահեստներում։ Անձնակազմը տարհանվել է, մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։