Հայաստանի շրջաններում օգոստոսի 11-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան և արևելյան է 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +30-32 աստիճան, երեկոյան՝ +23-25 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +19-24 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-24 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճանի։ Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +18-23 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +20-24 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-25 աստիճանի, հովտային շրջաններում՝ +26-30 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +27-31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-33 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-33 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +18-21, նախալեռնային շրջաններում՝ +23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
