Մոլդովան անօդաչու թռչող սարքի կnրծանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին



Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։ 



Որոշումը պայմանավորված է Մոլդովայի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքի կործանման միջադեպով, որի համար Քիշնևը պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը։ 


«Այս միջադեպը Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և վտանգի է ենթարկել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մոլդովան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և դրա հետևանքները մեր երկրի ու ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment