Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր հետ հանդիպման ժամանակ ֆիզիկապես լիովին առողջ է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր հետ հանդիպման ժամանակ ֆիզիկապես լիովին առողջ է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։  Փեզեշքիանի և Խամենեիի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին և տևել շուրջ 7 ժամ։ Կողմերը քննարկել են ռազմական և տնտեսական ոլորտներում ստեղծված իրավիճակը։ 

«Նա ֆիզիկապես լիովին առողջ էր»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահի խոսքով՝ Խամենեիի հետ հանդիպումը տևել է մոտ 7-8 ժամ։

Կիրակի Խամենեին հանդիպել էր Փեզեշքիանի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել էին ռազմական և տնտեսական ոլորտներում տիրող իրավիճակը։

Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի գերագույն առաջնորդի մասնակցությամբ տեսանյութի հրապարակման ֆոնին։ Ըստ հրապարակման՝ դա Խամենեիի առաջին հայտնվելն էր լրատվամիջոցներում վերջին հինգ ամսվա ընթացքում՝ Իրան-ԱՄՆ հակամարտության մեկնարկից ի վեր։

Այդ ընթացքում նա հանրության առջև չէր հայտնվել, իսկ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե Իրանի գերագույն առաջնորդը, իբր, զոհվել է Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ։

Leave a Comment