«Նավակ Ճոճողը» թերևս մոռանում է, թե Ադրբեջանը, որտեղ ծնվել է ինքը, ինչ բնույթի պետություն է



Արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում «Արևմտյան Ադրբեջան»-ից բխող ռիսկերը՝ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ դառնալ փորձող «Նավակ Ճոճողը» հայտարարել է, որ դա ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ խաղաղության օրակարգին, բայց իր ուսումնասիրությունները պարզել են, որ ադրբեջանական հասարկությունը ևս ոչ միանշանակ է ընդունում այդ կոնցեպտը: Այսպիսով՝ Գաբրիելյան Վիլենը «փափուկ բարձ է դրել» ընդդիմութան գլխի տակ՝ փորձելով նաև հանգստացնել հայ հասարակությանը:
 
«Նավակ Ճոճողը» թերևս մոռանում է, թե Ադրբեջանը, որտեղ ծնվել է ինքը, ինչ բնույթի պետություն է: Նա չի՞ հասկանում, որ «Արևմտյան Ադրբեջան»-ը հասարակական նախաձեռնություն չէ, այլ իլհամյան բռնապետության կողմից հստակ մշակված, ամենաբարձր պետական մակարդակով ֆինանսավորվող և տարածվող ագրեսիվ արտաքին քաղաքական հայեցակարգ է, որի վերաբերյալ հասարակական կարծիքը Բաքվում ոչ մեկին չի «քորում». ադրբեջանական քաղաքական համակարգում հասարակական կարծիքը որոշումների կայացման վրա ունի զրոյական կամ խիստ սահմանափակ ազդեցություն, ավելին՝ պետության կողմից արվում է ամեն ինչ, որ Վիլենի մատնանշած հանրային կարծիքը լինի մաքսիմալ դրական:
 
Վիլենը իր այս հայտարարությամբ փորձել է թերևս նվազեցնել «Արևմտյան Ադրբեջան»-ից բխող վտանգի մասշտաբը՝ ստեղծելով տպավորութուն, թե դա չունեցող կոնցեպտ է, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է՝ այդ նարատիվը քարոզչական նախապատրաստումն է  Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի կամ առնվազը դրա մեծ մասի նվաճման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment