
ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթին, ըստ որի՝ «որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով», ընդդիմադիր Էդգար Ղազարյանն ասաց. «Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար փող, իսկ եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»: