Միացյալ Նահանգները խուսափում է Ուկրաինային փոխանցել «Patriot» զենթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա՝ մտավախություն ունենալով տեխնոլոգիաների հնարավոր գողության և մտավոր սեփականության ռիսկերի վերաբերյալ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում լուրջ վեճեր են ընթանում այս հարցի շուրջ, քանի որ առկա է վախ, որ ժամանակակից տեխնոլոգիաները «կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում»: Բացի այդ, Դոնալդ Թրամփի վարչակազմին հայտնի են դեպքեր, երբ Ուկրաինային փոխանցված զենքը հայտնվել է Եվրոպայի սև շուկայում։
Ներկայումս աշխարհում միայն Գերմանիան և Ճապոնիան ունեն «Patriot» համակարգի հրթիռ-որսացողների արտադրության լիցենզիա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդես էր եկել Ուկրաինային արտադրական լիցենզիա տրամադրելու գաղափարով՝ նշելով, թե այդ դեպքում Կիևը չի բողոքի, որ իրենց բավարար քանակությամբ հրթիռներ չեն տրամադրվում, սակայն այժմ, ըստ թերթի աղբյուրների, Թրամփը փոխել է իր դիրքորոշումը։
