9-րդ գումարման Ազգային ժողովում գործելու է 12 մշտական հանձնաժողով, որոնցում ներկայացված կլինեն խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունները։
Որոշումն ընդունվել է 60 կողմ, 0 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։ Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։
Հանձնաժողովներից յուրաքանչյուրում ընդգրկված կլինի 8-10 պատգամավոր։
Բոլոր հանձնաժողովներում տեղերի մեծամասնությունը ստացել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նույնպես ներկայացվածություն են ստացել յուրաքանչյուր հանձնաժողովում։
◾️Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Առողջապահության հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ 6 ՔՊ, 3 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
◾️Պետական-իրավական հարցերի հանձնաժողով՝ 5 ՔՊ, 2 «Ուժեղ Հայաստան», 1 «Հայաստան»
Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քննարկում են օրենսդրական նախագծերն ըստ ոլորտային ուղղությունների, անցկացնում քննարկումներ և հարցեր նախապատրաստում Ազգային ժողովի նիստերում քննարկվելու համար։
