ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկովի և Սումիի մարզերին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկովի և Սումիի մարզերին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովի մարզի Չուգուևի շրջանի Բուգաևկա գյուղի բնակելի թաղամասին, ինչի հետևանքով ավերվել է բնակելի տուն, զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային դատախազությունը՝ ընդգծելով, որ թիրախում եղել է հենց բնակելի սեկտորը։

Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում մարզի 24 բնակավայրեր ենթարկվել են ռուսական հրետակոծությունների, ինչի հետևանքով տուժել է ևս ինը մարդ։ Վնասվել և ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ֆերմաներ, ձեռնարկություններ, խանութներ, մասնավոր ու բազմաբնակարան տներ, հացահատիկի պահեստներ և վարչական շինություններ։

Զուգահեռաբար, օգոստոսի 10-ի գիշերը ՌԴ զինված ուժերը հինգ հարված են հասցրել կառավարվող ավիառումբերով Սումիի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սումիի մարզային վարչության պետ Օլեգ Գրիգորովի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 14 մարդ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment