Արամ Վարդեւանյանը ընտրվեց ԱԺ փոխխոսնակ

Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 53-ը։ Քվեատուփում առկա է եղել 53 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի…

Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 53-ը։ Քվեատուփում առկա է եղել 53 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Քվեարկության արդյունքներով՝ Արամ Վարդևանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 0։

Այսպիսով, Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Leave a Comment