Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն վարել։Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև…
Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն վարել։
Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով պաշտոնական շփումներ չեն եղել և ներկայում էլ չկան։ Գալուզինը դա պայմանավորել է Գերմանիայի իշխանությունների՝ Ռուսաստանի նկատմամբ «ագրեսիվ հռետորաբանությամբ» և քաղաքական քայլերով։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ եղել են և շարունակվում են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ հայտարարել էր, որ՝ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի կարգավորման հարցով շփումներ էին տեղի ունեցել։