Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը մերժում է ԱՄՆ-ի մասնակցությամբ ձևավորված Գազայի հատվածի Խաղաղության խորհրդի պլանը։
«Իսրայելը մերժում է 15 կետից բաղկացած պլանը։ Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի բերի զորքերը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Վարչապետը հստակեցրել է, որ խոսքը «իրական, և ոչ թե ձևական զինաթափման մասին է»։ Նրա խոսքով՝ ներկայումս Իսրայելն այդ հարցը քննարկում է ԱՄՆ-ի հետ։
Ավելի վաղ Նեթանյահուն հաստատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների առկայությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափման և Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման համաձայնագրի իրագործման հարցում։
Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների զինաթափման մասին «պատմական համաձայնագրի» մասին՝ այն անվանելով 2025 թվականի հոկտեմբերի հրադադարի պայմանավորվածությունների երկրորդ փուլին անցում: Պահպանվող տարաձայնությունների ֆոնին Իսրայելը շարունակել է հարվածները Գազային:
