«Ռոսատոմը» սկսել է մասնագետների վերադարձը Իրանում կառուցվող Բուշերի ԱԷԿ-ի հրապարակ։ Արդեն 5 աշխատակից է ժամանել՝ ռուս մասնագետների ընդհանուր թիվը հասցնելով 25-ի։
Ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ նախատեսվում է աշնանը անձնակազմի թիվը հասցնել 100-ի, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական էսկալացիա չլինի։
Նա ընդգծել է, որ նախապատերազմյան ցուցանիշներին հնարավոր կլինի վերադառնալ միայն ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերջնական պայմանավորվածությունից հետո։
