Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

Բրազիլացի հարձակվող Նեյմարը մտադիր է 2027 թվականին տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի» և միանալ նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիին ու Լուիս Սուարեսին։

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոյի խոսքով՝ հնարավոր է՝ 34-ամյա Նեյմարը հեռանա բրազիլական «Սանթոսից» արդեն հունվարին։

Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոս» էր տեղափոխվել 2025-ին։ Ըստ աղբյուրի՝ վերջերս ավարտված ԱԱ-2026-ին նա 2023-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ կրկին խաղացել է ազգային հավաքականի կազմում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment