Իրանն այս պահին ուղիղ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն կողմերը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով։
Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Նա հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև որոշակի կոնտակտներ այժմ պահպանվում են բացառապես երրորդ կողմերի ներգրավմամբ։
