Զելենսկին հանդես է եկել ծանր խոստովանությամբ • Tribune.am

Արևմուտքում շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան արտադրի բալիստիկ հրթիռներ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Աշխարհում շատ մարդիկ և ընկերություններ չկան, որոնք ցանկանում են նման մրցակից ունենալ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում բալիստիկան Ուկրաինայում։ Ի՞նչ է տեղական բալիստիկ հրթիռը կամ հակաբալիստիկ հրթիռը։ Եվրոպական մայրցամաքը դեռևս չունի իր սեփական ՀՕՊ համակարգը, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռները։ Եվ հիմա Ուկրաինան է ի հայտ գալիս», — մեջբերում է նրա խոսքերը Strana.ua-ն։

Ուկրաինացի զինվորական պաշտոնյաները, ինչպես նաև ինքը՝ Զելենսկին, բազմիցս խոստովանել են, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողացել որսալ ոչ մի ռուսական հրթիռ խոշոր քաղաքներում ռազմական օբյեկտների վրա հարվածների ժամանակ։

Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եգոր Չերնևը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված իրավիճակը վատթարագույնն է դարձել հակամարտության ողջ ընթացքում:

Միևնույն ժամանակ, New York Times թերթը գրել է, որ Արևմուտքի երկրներն ավելի ու ավելի դժկամությամբ են Կիևին փոխանցում որսացող հրթիռներ, քանի որ դրանք իրենց անհրաժեշտ են սեփական պաշտպանունակության համար:

Leave a Comment