Իսպանիայում հրավառության փառատոնին մինչև 27 մարդ է տուժել

Իսպանիայում հրավառության փառատոնին մինչև 27 մարդ է տուժել

Իսպանիայի Ալիկանտե նահանգում անցկացվող Castell de l’Olla հրավառության սիրահարների փառատոնի ժամանակ տուժել է մինչև 27 մարդ։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ալտեա քաղաքում արդեն 40 տարի անցկացվող այս ավանդական փառատոնի ընթացքում պիրոտեխնիկական անսարքություն է գրանցվել, ինչն էլ դարձել է պատահարի պատճառ։

Cadena SER-ը հավելում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment