Դաշտավան գյուղում ծեծկռտուքի հետևանքով 10-ից ավելի վիրավոր կա․ ԶԼՄ – armeniatoday.am

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 10-ից ավելի վիրավոր կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ միջադեպի մասին ահազանգն ստացվել է օգոստոսի 9-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։

Իրավապահ մարմինները միջադեպի հանգամանքների և տուժածների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չեն հայտնել։

Քաղաքացիները կայքին հայտնել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այս տեղեկությունը ևս պաշտոնապես չի հաստատվել։

Leave a Comment