Սարդինիայում բրոնզեդարյան «հսկաների դամբարան» է հայտնաբերվել

Սարդինիայում բրոնզեդարյան «հսկաների դամբարան» է հայտնաբերվել

Իտալիայի Սարդինիա կղզում հնագետները հայտնաբերել են բուսականության տակ թաքնված «հսկաների դամբարան»։ Այն բրոնզե դարի թաղման ճարտարապետության ամենավաղ և լավ պահպանված նմուշներից է, որն ունի անսովոր դետալ. մուտքի մոտ թաղման խուցը բաժանված է երկու մակարդակի։

Չնայած նախկինում արված ապօրինի պեղումներին՝ կառույցի ներսում պահպանվել են խեցեղենի հնագույն նմուշներ։ Առաջիկա ամիսներին կսկսվեն համակարգված պեղումներ՝ երկմակարդակ խցի նշանակությունն ու ժամանակագրությունը ճշտելու համար։

Նշենք, որ «հսկաների դամբարանները» ի հայտ են եկել մ.թ.ա. մոտ 1800 թվականին և ծառայել են որպես կոլեկտիվ գերեզմաններ, իսկ դրանց առջևի կիսաշրջանաձև հատվածն օգտագործվել է նախնիների պաշտամունքի ծեսերի համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment