Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է. ՔԿ – armeniatoday.am

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Աբրահամյանը ձերբակալվել էր պատվիրված սպանության գործով։ Քննության վարկածով՝ նա Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի հետ մեղադրվում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Ս․ Վ․-ի սպանությունը կազմակերպելու մեջ, որը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։

ՀՀ ՄԻՊ-ն անթույլատրելի էր համարել Աբրահամյանի գործով հաղորդագրության մեջ նրա անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումը։

Leave a Comment