Երկու ուղևոր «Շերեմետևո» օդանավակայանում ուշացել է թռիչքից և վազել ինքնաթիռի հետևից

Երկու աղջիկ «Շերեմետևո» օդանավակայանում ուշացել է թռիչքից և վազել ինքնաթիռի հետևից, հայտնում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ ուղևորներն անցել են բոլոր նախաթռիչքային անվտանգության բոլոր ստուգումները և գտնվել են «ստերիլ» գոտում՝ նախքան ինքնաթիռ նստելը։ Այնուհետև նրանք խախտել են անվտանգության կանոնները և առանց թույլտվության մտել «լրացուցիչ անվտանգության սահմանափակումների գոտի», հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Խախտումը հայտնաբերվել է օդանավակայանի հերթապահ անձնակազմի կողմից։ Ուղևորները անմիջապես ձերբակալվել և հանձնվել են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նրանց նկատմամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Ինտերնետում տարածված միջադեպի տեսանյութերում երևում է, թե ինչպես է երկու աղջիկ՝ մեկը փոքրիկ ճամպրուկով, մյուսը՝ ձեռքի պայուսակով, վազում դեպի թռիչքուղի և շարժվում դեպի ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռը։ Նրանք խոսում են օդանավակայանի աշխատակցի հետ և եռանդուն ժեստեր անում, նախքան մեկ այլ աշխատակից նրանց կհեռացնի։

Leave a Comment