Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ – armeniatoday.am

Երևանի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի ութերորդ հարկում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեչսության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 18։20-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։36-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։

Leave a Comment