Եթե Հայաստանի առաջ բացվել են անծայրածիր հնարավորություններ, ապա ինչո՞ւ է Նիկոլն էլի ընկել ռուսների ոտքերը



Ադրբեջանի ժողովրդին շնորհավորելով օգոստոսի 8-ի առթիվ՝ Նիկոլը բացահայտել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական և սոցիալ-հոգեբանական արդյունքը: «…2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից»,-մասնավորապպես՝ գրել է Նիկոլն ու վստահություն հայտնել՝ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում:

 

Նիկոլը ճիշտ է արել, որ ադրբեջանցիներին շնորհավորել է. այս ամբողջ պատմության շահառուն հենց նրանք են հանդիսանում: Միևնույն ժամանակ անհասկանալի է Նիկոլի ոգրևորությունը Հայաստանին առնչվող հացրերում. ստացվում է՝ հայ ժողովրդի երջանությանն ու Հայաստանի անշեղ զարգացմանը խանգարում էր TRIPP կոչվող «Զանգեզուրի միջանցքի» բացակայությունը, իսկ հիմա, երբ այդ միջանցքը դե յուրե կա, այլևս ոչինչ ու ոչ մեկ չի կարող խոչընդոտել Հայաստանի զարգացմանը:

 

Պետք է հարց առաջանա՝ եթե 2025-ի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ իսկապես բացվել են անծայրածիր հեռանկարներ, ապա ինչո՞ւ է Նիկոլը որբի գլխի նման էլի վիզ ծռում ռուսների առաջ ու աղաչում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չդնել, խնդրում, որ ընդունեն հայկական ապրանքները: Եթե անծայրածիր են հնարավորությունները, ապա ո՞ւր է  արդյունքը, ուր են բացված հորիզոնները:

 

Մյուս կողմից՝ բավական բազմանշանակ է հնչում Նիկոլի՝ աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր հավաքական ընդունակությունը որպես պայման առաջադրելը: Հայ ժողովուրդը կարիք ունի՞ սեփական պատմությունը նորից սովորելու, այդ ի՞նչ պետք է սովորի, որ դեռ չի սերտել, հա, երևի պետք է այդ պատմությանը նայի թուրքերի աչքերով ու իր հետ տեղի ունեցած բոլոր դժբախտությունների արմատը հայ մնալու սեփական ցանկությունը համարի ու հայտարարի,թե այդ հարերն են կոտորել թուրքրեին, այլ ոչ թե թուրքերը՝ հայերին:

 

Օգոստոսի 8-ն ինչ-որ իմաստով Նիկոլի տոնն է. այն թուլացրեց ռուսական ազդեցությունն ու ամրապնդեց Հակոբյան Աննայի հովանավորների աշխարհաքաղաքական դիրքերը Անդրկովկասում՝ գլուխ բերելով Նիկոլի վերարտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment