Նիկոլի հերթական հարվածը՝ Ծառուկյանին – BlogNews.am



Նիկոլը ձերբակալել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Ծառուկյանի փեսային՝ նրան մեղադրելով  սպանություն պատվիրելու համար. իբր կնոջն է կասկածել դավաճանության մեջ:
 
Գրեթե կասկած չկա, որ Արգամ Աբրահամյանի ձերբակալությունը, որի վերաբերյալ կադրերը հիշեցնում են Ծառուկյանի առանձնատուն ներխուժումը, կապված է վեջինիս հետ. Նիկոլը, ըստ երևույթին, որոշել է մինչև վերջ վրեժխնդիր լինել Ծառուկյանից՝ ցույց տալով իր վճռականությունը:
 
Արգամ Աբրահամյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, բնականաբար, պետք է գնահատի բացառապես դատարանը, սակայն քաղաքական տեսանկյունից հարցն այլ է՝ ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց այս անձի նկատմամբ և ինչպիսի՞ քաղաքական ուղերձ է իշխանությունը փոխանցում սրանով։
 
Առաջիկայում թերևս էլի ականատես կդառնանք նմանատիպ գործողությունների, սակայն պետք է իմանալ, որ դրանց հիմքում իրականում ընկած է ոչ թե ՔՕ-ի հանդեպ Նիկոլի հարգանքը, այլ նրա քաղաքական շահը, որի սպասարկմանն են ուղղված իրավապահների գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment