Ադրբեջանով դեպի Հայաստան նոր բեռներ են շարժվում․ 1049 տոննա ցորեն և 700 տոննա քարածուխ

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով դեպի Հայաստան է փոխադրվել բեռների նոր խմբաքանակ։Օգոստոսի 8-ին Բիլյաջարի կայարանից ճանապարհվել է 1049 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 15…

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով դեպի Հայաստան է փոխադրվել բեռների նոր խմբաքանակ։

Օգոստոսի 8-ին Բիլյաջարի կայարանից ճանապարհվել է 1049 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 15 վագոն և 700 տոննա ընդհանուր քաշով քարածխով բեռնված 10 վագոն։

Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 37 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ, ինչպես նաև 67 հազար տոննա փայտանյութ։

Leave a Comment