Ստեփանավանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։Ըստ ֆոտոլրագրող Գագիկ…
Ստեփանավանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ ահազանգը ստացվել է օգոստոսի 7-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։ Տեղեկացվել էր, որ մի կին Բալայանի անվան կամրջից պատրաստվում է ցած նետվել։
Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվ և մասնագիտական գործողություններ, կարողացել են կանխել նրա ծայրահեղ քայլը։ Այնուհետև կինը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Դեպքի առթիվ նյութեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Նախնական տվյալներով՝ փրկված կինը ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։