Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-Իրան հարաբերություններում, բանակցություններն ի՞նչ փուլում են։
– Թվում է, որ կողմերը բանակցային փուլում են՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանն ասում է, որ որևէ երկխոսություն ԱՄՆ-ի հետ չկա, բայց դա չի նշանակում, որ բանակցություններն առկախվել են։ Կարծում եմ՝ օրակարգը կենտրոնացել է ժամանակավոր համաձայնության վրա՝ Հորմուզի անվտանգության և նավարկության վերսկսման առանցքով։
– Թրամփը խոսում է գործարք կնքել նախընտրելու մասին. արդյոք կհաջողվի հասնել պայմանավորվածության։
– Թրամփը ուզում է, որ գործարքը լինի և այնպես անի, որ ցույց տա, թե ԱՄՆ-ն բացարձակ հաղթող է այս հակամարտությունում։ Դա հիմնովին կապված է նաև ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունների հետ։ Իրանը խորապես գիտակցում է դա և փորձում է բոլոր պարտադրանքներին չենթարկվել։
– Ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հորմուզի նեղուցի շուրջ պայմանավորվածություններում Նահանգները որոշակի զիջումների են գնալու, և վերահսկողությունը Իրանին է լինելու։ Նաև նշվել է, որ Իրանը հայտարարել է Օմանի հետ Հորմուզի համաձայնագրի եզրափակիչ փուլի մասին։ Արդյոք կհաջողվի՞։
– Չի բացառվում։ Սակայն նախադեպերը ցույց տվեցին, որ դա շատ փխրուն է և կարող է տապալվել։ Հորմուզի նոր կարգավիճակն արդեն օրակարգ է։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Ուկրաինա և նրանց հանդիպումը։
– Իրանի դերի պահպանում, Օմանի միջնորդություն և համակարգողի առաքելություն։ Ըստ հրապարակումների՝ Իրանը կվերահսկի նավերի մուտքային հատվածը։ Կան որոշակի մեկնաբանություններ, որ Օմանն էլ ելքային երթուղին կվերահսկի։ Իսկ Օմանը ամեն ինչ համակարգում է ԱՄՆ-ի հետ։
– ՌԴ-ից արձագանքներ չեղան, կարծես, Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի առթիվ։ Սպասելի՞ էր, թե՞ ոչ։
– Ադրբեջանը փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել։ Առաջադրել է Սևծովյան և կովկասյան տարածաշրջանների միջև համագործակցություն։ Պարզ է, որ Մոսկվան անհանգիստ է այս այցից, բայց այս պահին դա լուռ կշրջանցի։
Արման Գալոյան
